
“Սիվիլիթաս” հիմնադրամում հարկային մարմինների իննօրյա ստուգումների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել: Ստուգումները կշարունակվեն եւս վեց օր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր այդ մասին հայտնեց հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը: “Հիմնադրամը չորս տարի փայլուն, թափանցիկ գործունեություն է ծավալել, և նրա հաշվապահական փաստաթղթերը մաքուր են, հիմնադրամն իր գործունեության ընթացքում ոչ մի մութ գործարք չի իրականացրել”,- նշեց Սալբի Ղազարյանը: Նա վստահեցրեց, որ փողերի լվացման հատկանիշներով հարուցված գործը քաղաքական ենթատեքստ ունի, եւ հիմնադրամի փաստաբան Արթուր Գրիգորյանը պատրաստվում է դիմել դատարան` բողոքարկելու փողերի լվացման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու քննիչի որոշումը: