
Հուլիսի 11-ին, Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել “Արայ” ընկերության սպանված սեփականատեր Արմեն Պետրոսյանի մայրը` Կարինե Սուքիասյանը: Նա հետախուզման մեջ էր գտնվում մարտի 2-ից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության լրատվական ծառայությունից: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով` “Երեխային այլ պետություն ապօրինի տեղափոխելը”: Հիշեցնենք, որ Արմեն Պետրոսյանը մահացել էր հոկտեմբերի 16-ին: Ըստ պաշտոնական վարկածի վերջինս ինքնասպան էր եղել: