
Նիգերիայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով՝ բենզատար է պայթել, ինչը հանգեցրել է հանկարծակի հրդեհի բռնկման։ Կան բազմաթիվ զոհեր։
Ականատեսների տվյալների համաձայն՝ զոհվել է ավելի քան 92 մարդ, որոնց մեջ կան երեխաներ եւ կանայք, թեեւ տեղական ոստիկանությունը հավաստիացնում է, որ առայժմ զոհվածների թիվը ստույգ ասել հնարավոր չէ։