Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն գովեստի խոսքեր է ուղղել Շվեդիայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հասցեին:
«Կարծում եմ, որ ներկա պահին Իբրահիմովիչը համարվում է աշխարհի լավագույն հարձակվողը: Անցյալ տարի եղել եմ Փարիզում և դիտել եմ նրա խաղերը: Իբրահիմովիչը շատ ուժեղ հարձակվող է»,- հայտարարել է Ռոնալդոն: