
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ երկու օր առաջ կալանավորվել է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Սեդրակյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական կեղծիք):
Քրեական գործը քննում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կալանավորվածը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Իսկուհի Վարդանյանի որդին է: Իսկուհի Վարդանյանը պաշտոնավարել է մինչեւ անցած տարվա հոկտեմբերի 20-ը: Անցած տարի լրացել է նրա 65-ամյակը, եւ նա թոշակի է անցել»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: