Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է մինչեւ տարեվերջ կրկնապատկել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաներում զինծառայողների թվաքանակը: Այժմ ռուսական բազաներում կա մոտավորապես 5 հազար պայմանագրային զինծառայող, եւ ենթադրվում է, որ դեկտեմբերին նրանց թիվը կհասնի 10 հազարի: Սա ուշագրավ է հատկապես տարածաշրջանում ընթացող իրադարձությունների համատեքստում. խոսքը մասնավորապես Սիրիայում լարված իրավիճակի մասին է, որտեղ չի բացառվում նաեւ ռազմական միջամտությունը:
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ