«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդի» տեղեկություններով՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ձերբակալության հաջորդ օրը տարել են Գյումրիի հոսպիտալ: Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ Վ. Պերմյակովի ինքնազգացողությունը վատացել է, եւ նրան հոսպիտալ տեղափոխելուց հետո տարբեր ստուգումների են ենթարկել:
Ըստ նույն տեղեկությունների՝ Պերմյակովը ծեծված է եղել, ինչի արդյունքում էլ նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ ստիպված են եղել նրան հոսպիտալ տեղափոխել: Իսկ ստուգումներից հետո նրան անմիջապես տեղափոխել են հետ՝ Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազա:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ հոսպիտալում աշխատում են նաեւ հայ բժիշկներ, որոնցից շատերը հրաժարվել են Պերմյակովի առողջական խնդիրներով զբաղվել: Իդեպ, բժիշկներն ընդհանուր ստուգել են նաեւ՝ արդյո՞ք ոճրագործության մեջ մեղադրվող երիտասարդը որեւէ առողջական խնդիր ունի, թե չէ»։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում,