Այսօր ԱԺ-ում տեղի ունեցան «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացները» թեմայով խորհրդարանական լսումները:
Մինչ հիմնական զեկույցով հանդես կգար ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նաև` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պահանջեցին լսումների ընթացակարգը վերանայել, քանի որ, ըստ պատգամավորի, նման կարևոր հարցի քննարկումը չի կարող օպտիմալ լուծումների բերել:
«Ժառանգություն» խմբացության նախագահ Ռուբեն Հակոբյանն առաջարկեց նիստերի ընթացակարգը վերանայելուց բացի, տեղափոխվել ավելի հարմար պայմաններում աշխատելու: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ հորդորեց հարցը չտեղափխել հուզական ոլորտ և կենտրոնանալ ավելի լուրջ հարցերի վրա:
Հովհաննես Սահակյանը ներկաներին առաջարկեց սկսել աշխատանքները, իսկ պատգամավորներին խոստացավ լսել նրանց բոլոր այն հարցերը, որոնք անհանգստացնում են իրենց: