Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ չորեքշաբթի օրը Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի «գծի» վարորդները որոշել են բողոքի ակցիա անել: Նրանք մտադիր են ավտոբուսների միջոցով փակել Երեւան-Աբովյան ավտոճանապարհը, այնուհետեւ ՀՀ կառավարության նիստի օրը հավաքվել գործադիրի շենքի մոտ եւ բողոքել, որ չեն կարողանում օրվա հացը վաստակել: Ըստ սցենարի՝ այդ օրը, երբ վարորդները բողոքի ակցիա կկազմակերպեն Աբովյանում, Ա. Հարությունյանը երկրում չի լինի, «գործերով» կմեկնի Դուբայ: Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Աբովյան-Երեւան բարեգործական երթուղու «բացվելուց» հետո Հարությունյանի վարորդներն անգործ են մնացել: Ավելին, Պալաչը շուրջ 70 վարորդի աշխատանքից ազատել է: Բանն այն է, որ նա վերջերս շատ վարկեր է վերցրել եւ չի կարողանում «տակից» դուրս գալ: Փորձեցինք լուրը ճշտել Հարությունյանից, սակայն նա ինչ-որ խնջույքի էր մասնակցում եւ անընդհատ կրկնում էր, որ մեր հարցը չի լսում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ