
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին ազատել ԱՊՀ հարցերով ՀՀ ազգային համակարգողի պարտականություններից:
Նրա փոխարեն, կառավարության որոշմամբ, այդ պաշտոնին նշանակվեց Վաչե Գաբրիելյանը, ով այժմ զբաղեցնում է փոխվարչապետի և Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ղեկավարի պաշտոնները:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը զբաղեցնում էր նաև փոխվարչապետի պաշտոնը, ինչպես նաև հանդիսանում էր ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ: Այս բոլոր պաշտոններին այժմ նշանակվել է Վաչե Գաբրիելյանը: