Մինվոդիում հայերի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. կա սպանված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստավրոպոլ երկրամասում՝ Մինվոդիի սրճարաններից մեկում, հայերի մասնակցությամբ գրանցված ծեծկռտուքի հետևանքով Ռուսաստանի ՆԳՆ ներքին զորքերի զինվորի սպանության գործով քրեական գործ է հարուցվել: Նախնական տվյալներով՝ սրճարաններից մեկում ծեծկռտուք է սկսվել 4 զինվորականի ու 4 քաղաքացիական անձանց միջև, որոնցից երկուսը հայեր են եղել. գրում է rosbalt.ru-ն:

Մեկ ժամվա ընթացքում ծեծկռտուքի բոլոր մասնակիցները պարզվել են: Երկու մարդ, այդ թվում՝ մարդասպանության մեջ հիմնական կասկածյալի հանդեպ հետախուզում է հայտարարվել, ևս 6 մարդ ձերբակալվել է. ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ:

Ոստիկանության տվյալներով՝ ծեծկռտուքի պատճառ է դարձել կենցաղային վեճը: Սպանվել է Ռուսաստանի ներքին զորքերի պայմանագրային զինծառայող Դմիտրի Սիդորենկոն: Ենթադրվում է, որ նրան սրտի հատվածում հարված է հասցրել 1991թ. ծնված Միխայիլ Գրիգորյանը: Նշվում է, որ Գրիգորյանը Թովմասյան ազգանվամբ իր ընկերոջ հետ դիմել է փախուստի:

Հիշեցնենք, որ Մինվոդիում նման միջադեպ էր գրանցվել նաև անցած տարվա սեպտեմբեր ամսին: Սրճարաններից մեկում կրկին ծեծկռտուք էր գրանցվել, որը շարունակվել էր նաև հիվանդանոցում, ուր դիմել էր տուժածներից մեկը: Հիվանդանոց էր ներխուժել շուրջ 30 մարդ ու ծեծի ենթարկել հակամարտության մասնակիցներին, ինչպես նաև՝ բուժքրոջը: Ավելի ուշ ծեծի ենթարկված տղամարդը ստացած վերքերից մահացել էր:




Լրահոս