Կառավարությունը պատրաստվում է դրական եզրակացություն տալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է այդ նախագծին: Հիշեցնենք, որ դրանով ԱԺ նախագահն առաջարկում է խորհրդարանի փոքրաքանակ խմբակցությունների պատգամավորներին հնարավորություն տալ ընդգրկվել ԱԺ 3 մշտական հանձնաժողովներում միաժամանակ:
ՀԱՆՈՒՆ ՓՈՔՐԵՐԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ