ՀՅԴ-ն մտադիր է մասնակցել ե՛ւ առաջիկա նախագահական, ե՛ւ ՏԻՄ ընտրություններին. նման որոշում է կայացվել հուլիսի 5-ից 8-ն անցկացված ՀՅԴ գերագույն ժողովում: Սակայն դեռեւս չի հստակեցվել՝ ՀՅԴ-ն նախագահի ընտրություններին մասնակցելու է սեփական թեկնածուով, թե սատարելով որեւէ մեկին: ՀՅԴ-ականները մանրամասներ չեն հաղորդում ՀՅԴ ԳԺ-ից. նրանք այսօր պատրաստվում են հանդես գալ ասուլիսով: Մինչ այդ, սակայն, ՀՅԴ-ն տարածել է հայտարարություն՝ հաստատելով, որ իրենք շարունակելու են մնալ ընդդիմություն: «ՀՅԴ ընդդիմադիր գործելաոճն արտահայտվելու է բոլոր բնագավառներում: Անաչառ քննադատության հետ մեկտեղ «Դաշնակցություն»-ը հանդես կգա այլընտրանքային ծրագրեր ու լուծումներ ներկայացնող քաղաքական ուժի հանգամանքով»,-ասված է հայտարարության մեջ:
ՀՅԴ-Ի ՀԱՆԳԱՄԱՆՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ