Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ում բավական թեժ քննարկումներ են ընթանում առաջիկա ՏԻՄ ընտրություններում թեկնածուների վերաբերյալ: Հատկապես ակտիվ են քննարկումները Գյումրու քաղաքապետի թեկնածուի շուրջ: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները՝ հիմնականում քննարկվում է 3 անուն՝ ԱԺ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանի, Սամվել Բալասանյանի եւ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանի: ԲՀԿ-ից հաստատեցին այս տեղեկությունները՝ ասելով, որ քննարկումներ են ընթանում ոչ միայն Գյումրիում, այլեւ մի շարք այլ համայնքներում թեկնածուներ առաջադրելու վերաբերյալ:
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ