Պետք է բավարար հիմքեր լինեն ՌԴ գլխավոր դատախազին դիմելու համար. Գևորգ Կոստանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դեռևս չի դիմել իր ռուս պաշտոնակցին, ` Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջով:

«Ես դա պարտավոր եմ անել ու անելու եմ: Մեր հասարակության մեջ աղավաղվել են տղամարդկության վերաբերյալ պատկերացումները: Նույնիսկ այս հարթության մեջ էլ պետք է զուսպ լինենք: Ես երբեք չեմ հրաժարվում իմ խոստումներից և դրանք չեմ մոռանում»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Վերջինս նշեց նաև, որ բավարար ապացույցներ ունենալուց բացի՝ պետք է նաև այդ ամենն ուսումնասիրության ենթարկվի, որպեսզի հիմքեր լինեն ՌԴ գլխավոր դատախազին դիմելու համար:




Լրահոս