ՎՍՏԱՀՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե արդյոք ինքը համոզված է, որ օրերս ձերբակալված Անդրանիկ Երեմյանն է սպանել իր եղբորը` Արկադի Գեւորգյանին: «Ես չեմ ճանաչում ոչ ոքի, նրանց հետ շփում չեմ ունեցել: Ոչինչ չեմ կարող ասել: Ուղղակի հետեւում եմ այդ գործընթացին եւ կարող եմ ասել, որ ոստիկանությունը պետք է համոզված լինի, քանի որ քննությունը իրենք են տանում»,-նշեց պատգամավորը: Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ հենց այս շրջանում հայտնաբերվեց 9 տարի հետախուզման մեջ գտնվող հանցագործը: «Ոստիկանությունն իր գործը լավ է անում, քանի որ ութ տարվա ընթացքում չհայտնաբերվածին այսօր հայտնաբերել են: Ուրեմն սկսել են լավ աշխատել: Ինչպես տեսնում եք, վերջին ժամանակներում անցյալում չբացահայտված մի շարք գործեր բացահայտվում են: Դա արդեն իսկ խոսում է լավ աշխատանքի մասին»,-ի պատասխան՝ ասաց պատգամավորը, որը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:
Հիշեցնենք, որ Վոլգոգրադի Վորոշիլովյան շրջանի քրեական հետախուզության վարչության աշխատակիցները Գերմանիայի եւ Հայաստանի տարածքում առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալել են 37-ամյա Անդրանիկ Երեմյանին, որը հետախուզության մեջ է եղել 9 տարի: Հայաստանի ոստիկանությունը Երեմյանին փնտրում էր երեք անձի սպանության համար: Նրան են վերագրվում 2003-ի հունիսի 25-ին Նուբարաշենի խճուղում արձակված կրակոցները, որի հետեւանքով «ԳԱԶ-3129» մակնիշի մեքենայի վարորդ Սաշիկ Հակոբյանը եւ ուղեւորներ` ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարիկ Հարությունյանն ու Արկադի Գեւորգյանը մահացան: Իսկ մեքենայում գտնվող Արկադիի եղբայրը՝ Արտյոմ Գեւորգյանը, ստացել էր ծանր վնասվածքներ: Հավելենք, որ Գեւորգյան եղբայրներն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) եղբորորդիներն են:




Լրահոս