
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համացանցի իր էջում անդրադարձել է խորհրդարանում այսօր տեղի ունեցող լսումներին և նշել, որ այսօրվա լսումների ժամանակ ստացել է իր համար կարևոր երկու հարցի պատասխան:
«Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իմ հարցին ի պատասխան պաշտոնապես հաստատեց.
1. Ռուս սահմանապահները պարտավոր էին Պերմյակովի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու փորձի և նրա բերման ենթարկված լինելու մասին տեղյակ պահել ՀՀ իշխանություններին։
2. Ռուս սահմանապահները պարտավոր էին սահմանը հատելու փորձ արած անձին, տվյալ դեպքում՝ Վալերի Պերմյակովին, հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին», – նշել է նա։
Հիշեցնենք, որ խորհրդարանում այժմ տեղի է ունենում Գյումրիի դեպքերի առնչությամբ լսումներ, որի հիմնական զեկուցողը ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կստանյանն է: