Անտարբեր եմ Չեմպիոնների լիգայի նկատմամբ. Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Բունդեսլիգայից դուրս մնալու համեմատ՝ Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանին չմասնակցելու հանգամանքը ոչինչ է:

«Ես անտարբեր եմ Չեմպիոնների լիգայի նկատմամբ: Հաշվի առնելով՝ ինչ վիճակում ենք մենք գտնվում, պետք է պարզապես պահել տեղը Բունդեսլիգայում և ավելի շատ մարզվել հաջորդ մրցաշրջանում: Մենք առջևում ունենք առաջնության 17 խաղ, ինչը բավականին շատ է»,-Կլոպի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Հիշեցնենք, որ դորտմունդցիները Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում են:




Լրահոս