Թուրքիայի կառավարության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն կողմ է հանդես եկել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Նրա խոսքերով՝ «Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անեքսիան»:
«Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կարևոր են ոչ միայն մեզ, այլև՝ ողջ աշխարհի համար»,- ասել է վարչապետն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ:
Դավութօղլուի խոսքերով՝ Ուկրաինան ու նրա կայունությունը սևծովյան տարածաշրջանի համար չափազանց կարևոր են: Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ Ղրիմի հարցն անհրաժեշտ է մշտապես օրակարգում պահել: