
«ՀՀԿ-ն բավական խստապահանջ է սեփական օլիգարխների նկատմամբ»:
Փաստորեն, մեր երկրում սեփական են նաեւ օլիգարխները: Մինչեւ հիմա մարդկությանը սեփականության այլ օբյեկտներ էին հայտնի՝ շարժական կամ անշարժ գույքի տեսքով: Բայց հիմա կան նաեւ սեփական օլիգարխներ: Իսկ ի՞նչն է խանգարում, որ ՀՀԿ-ն եւս խիստ տրամադրված լինի «սեփական օլիգարխների» նկատմամբ, որպեսզի մարդիկ առավել անվտանգ ապրեն: Չի՞ կարողանում: Դե իհարկե, երբ «սեփականները» սկսում են իշխանություն ձեւավորել, դառնում են պետության մեջ անվերահսկելի ու անտանելի: Տեսնես գոնե սեփականության վկայական ունե՞ն, թե՞ այդ հարցում եւս դիմել են ձեռքներին սովոր ապօրինի մեթոդների: