ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես այլեւս չեմ պատասխանելու հեռախոսազանգերին»:

Լյուդմիլա Սարգսյան news.am

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը մինչ պատգամավոր դառնալն ամենահասանելի գործիչներից էր եւ եզակի ՀԱԿ-ականներից, որն իր կոշտ տեսակետն արտահայտում էր առանց սեթեւեթանքների: Երեկ պարզվեց, որ նա, ԱԺ մտնելով, նոր որակներ է ստացել եւ այսուհետ չի շփվելու լրագրողների հետ: Թե ինչու, այսպես է պարզաբանել. «Քաղաքական գործիչը չպետք է հաճախ խոսի»: Հետաքրքիր է, մինչ այժմ տիկին Սարգսյանն իրեն քաղաքական գործիչ չէ՞ր համարում, թե՞ պարզապես հիմա ՀԱԿ խմբակցությունը հրահանգել է լռել: Հուսանք, որ ընդդիմադիր կոնգրեսականները մի օր էլ ԱԺ-ում մարդ չեն ծեծի՝ վերջնականապես նմանվելով «իսկական պատգամավորի» կերպարին:




Լրահոս