«1999-ին գնդակահարվեց հայկական իշխանությունը, մենք չիմացանք ճշմարտությունը, այս անգամ պետք է իմանալ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ կարևոր է իմանալ Գյումրիի ողբերգական դեպքերի հետ կապված ամբողջ ճշմարտությունը: Այսօր համացանցի իր էջում նման գրառում է կատարել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

«Հիշեցնեմ. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում գնդակահարվեց հայկական իշխանությունը, գործը քննեց հայկական իրավապահ համակարգը, դատեց հայկական դատարանը, որոշումն էլ կայացրեց` հանուն Հայաստանի Հանրապետության…Մինչ այսօր , համոզված եմ, հասարակության ճնշող մեծամասնությունը հավատացած է, որ մենք ճշմարտությունը չիմացանք… Ես ուզում եմ այս անգամ իմանալ ճշմարտությունը՝ ինչու սպանեցին մի ամբողջ ընտանիք, մեր հրեշտակ մանուկին.. ով էր պատվիրատուն, ինչ մոտիվներով է դեպքը կատարվել… Եթե համոզված եք, որ Հայաստանի կամ Ռուսաստանի իրավապահ համակարգն առանց քաղաքական որոշումներին ուշադրություն դարձնելու կարող է այս գործն օբյեկտիվ քննել ուրեմն ես ներողություն….», – գրել է նա:




Լրահոս