Նվազեցված շահութահարկը վերաբերում է օտարերկրյա ներդրողներին. Վախթանգ Միրումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստին հավանության արժանացավ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:

Ըստ այդ փոփոխությունների արտահանող կազմակերպությունների շահութահարկը նվազեցվելու է 10 անգամ՝ ներկայումս գործող 20%-ի փոխարեն սահմանելով 2% և այն վերաբերում է բացառապես դրսից կատարվող ներդրումներին: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ հավելելով, որ ցանկացողները պետք է գան Հայաստան, ներդրումներ անեն և ստեղծված արդյունքը արտահանեն ՀՀ-ից դուրս:

Վախթանգ Միրումյանն ընդգծեց, որ օրենքի փոփոխությունը չի վերաբերելու հանքարդյունաբերողներին:

«Մենք հանքարդյունաբերության շահութահարկից չենք կարող հրաժարվել բնականաբար: Այս պահին գործող ընկերություններից հանքարդյունաբերության ոլորտի մեկ ընկերություն է, որ ունի նման ծավալի արտահանում, բայց օրենքով բացառություն է նախատեսված»,-ասաց նա:

Փոխնախարարը նաև նշեց, որ նախնական բանակցություններ են տարվում օտարերկրյա ձեռնարկությունների հետ:




Լրահոս