ԱՄՆ-ն թույլ չի տվել Գերմանիային չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. DWN

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն խափանել է ԵՄ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու ու ՌԴ հետ մերձենալու փորձերը, կարծում է Deutsche Wirtschafts Nachrichten:

Գերմանական հրատարակչությունը ենթադրում է, որ Բարաք Օբաման, հնարավոր է, վերջերս Անգելա Մերկելի հետ գրանցված հեռախոսազրույցի ժամանակ «նկատողություն» է արել նրան ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցները հետզհետե չեղյալ հայտարարելու նախաձեռնության պատճառով:

Խոսքը գնում է մինչ հունվարի 19-ը Բրյուսելում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների պատրաստած հանդիպմանը: Հրատարակչությունը նշում է, որ այդ հանդիպումից հետո շատ եվրոպացի առաջնորդներ կտրուկ փոխել են իրենց դիրքորոշումը հակառուսական պատժամիջոցների չեղյալ հայտարարման վերաբերյալ: Deutsche Wirtschafts Nachrichten կարծիքով՝ ԵՄ-ն որոշում է ընդունել «հրաժարվել այդ փաստաթղթից» հենց ԱՄՆ միջամտությունից հետո:




Լրահոս