
«Սինկանսեն» ճեպընթացների աշխատանքը կանգ է առել երկաթգծային ուղիներից վտանգավոր հեռավորության վրա գրանցված հրդեհի պատճառով: 62 հազար ճապոնացի չեն կարողացել տեղաշարժվել: Հրդեհը վաղ առավոտյան բռնկվել էր Կիոտո նահանգի Նագաոկակե քաղաքի շինհրապարակներից մեկում:
Այն հաջողվել է չեզոքացնել մեկ ժամվա ընթացքում, սակայն ճեպընթաց գնացքների երթևեկությունը վերականգնվել է միայն 3 ժամ անց:
Հավելենք, որ այդ տրանսպորտային մագիստրալից օգտվում է ավելի քան 390 հազար մարդ: