Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արման Ուդումյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Հիշեցնենք, որ երեկ Տավուշի մարզի Չորաթան գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Հակառակորդի կողմից հասցված հրազենային վիրավորումից զոհվել է գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող 34-ամյա Արման Ուդումյանը: