ՌԴ Պետդումայի պատգամավորների պատվիրակությունը կժամանի Հայաստան ու կայցելի Գյումրի, որտեղ ռուս ժամկետային զինծառայողը սպանել է 7 անձից բաղկացած ընտանիքի անդամներին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ՝ եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
Նրա խոսքերով՝ պատվիրակության կազմում կլինեն մասնավորապես նրա առաջին տեղակալ Օլեգ Լեբեդևը, պատգամավորներ Իրինա Ռոդնինան ու Բորիս Ռեզնիկը:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սոնա Տռուզյանը հայտարարել է, որ Պերմյակովը խոստովանել է իր մեղքը: