![](https://armlur.am/wp-content/uploads/2015/01/156005c5baf40ff51a327f1c34f2975b1411785739.jpg)
Ուկրաինան ու Ռուսաստանը կրկին իրար մեղադրում են Դոնեցկում տեղի ունեցած ողբերգության մեջ. հասարակական տրանսպորտի կանգառում ընկած արկի հետևանքով, տարբեր տեղեկությունների համաձայն, 7-15 մարդ է զոհվել:
«Ահաբեկիչներն այսօր կրկին ընդդեմ մարդկության սարսափելի ակտ են կատարել: Սրա համար պատասխանատվություն է կրում Ռուսաստանի Դաշնությունը»,- հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Կատարվածը դիտարկում ենք որպես ընդդեմ մարդկության հանցագործություն, կոպիտ սադրանք, որն ուղղված է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ջանքերը, այդ թվում՝ «նորմանդյան» քառյակի՝ վերջերս ավարտված հանդիպման արդյունքում նկատվող ձեռքբերումները ձախողելուն»,- ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը: