ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունվարի 22-ին, կազմել է 473.04 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 3.35 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 549.72 դրամ (նվազել է 1.42 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 716.99 դրամ (նվազել է 2.74 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.25 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 272.63 դրամ, ոսկին՝ 19,738.87 դրամ, պլատինը՝ 19,405.74 դրամ:
Հունվարի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 470 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 470 դրամ: