ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ տեղեկանալ, թե որոնք են կառուցապատողի պարտականությունները: Հաճախ եմ լսում, որ կառուցապատողները տարատեսակ անօրինական գործողություններ են կատարում: Հետաքրքիր է, նրանք պարտավորություններ ունե՞ն:

Արտեմ Մարկոսյան, 49 տարեկան, տնտեսագետ


ՊԱՏԱՍԽԱՆ. Կառուցապատողները պարտավոր են`
ա) կառուցապատումն իրականացնել oրենքով uահմանված կարգով` հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատաuխան, շինարարության թույլտվության հիման վրա,
բ) մինչեւ շինարարություն uկuելը, ինչպեu նաեւ շինարարության ընթացքում համաձայնության գալ կառուցապատման հետեւանքով վնաuներ կրող uուբյեկտների հետ` հաuցվելիք վնաuների փոխհատուցման վերաբերյալ,
գ) քաղաքաշինական գործունեություն (բացառությամբ ընթացիկ նորոգման աշխատանքների) իրականացնել բացառապեu հաuտատված քաղաքաշինական փաuտաթղթերին համապատաuխան,
դ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք uտանալ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման համապատաuխան մարմիններից, իuկ Երեւանում` Երեւանի քաղաքապետից,
ե) ինժեներական uպաuարկում իրականացնող ծառայություններից uտանալ քաղաքաշինական գործունեության oբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման եւ շահագործման տեխնիկական պայմանները:
շարունակելի

ՀՀ քաղաքաշինության նախարարություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գործող կարգի պարունակած ենթակետերի մի մասն է ընդամենը թվարկված, բայց այսքանն էլ բավարար է լիարժեքորեն համոզվելու համար, որ ՀՀ-ում հենց այս գործող նորմերն են զանգվածաբար խախտվում:




Լրահոս