
Լուսանկարն արվել է Երեւանի Թումանյան փողոցում
06 OL 973 համարանիշի BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդն իրեն այն աստիճան անպարտելի է համարում, որ մտել է Հյուսիսային պողոտա, որը նախատեսված է ոչ թե մեքենա վարելու, այլ բացառապես հետիոտների համար: Իհարկե, ճանապարհային ոստիկանը մոտեցել է վարորդին, գուցե նաեւ արդեն տուգանել, բայց ամեն դեպքում տխուր փաստ է, որ մայրաքաղաքում անպատժելիության մթնոլորտը շարունակում է «թագավորել»: