
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի դերասան Սոս Սարգսյանի առողջական վիճակը կայուն է. նա այժմ բուժման կուրս է անցնում: Ինչպես “Արմենպրես”-ի հետ զրույցում նշել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վարդան Նավասարդյանը, անվանի դերասանը հիվանդանոց է տեղափոխվել սիրտ-թոքային անբավարարության ախտանշաններով: Նրա խոսքով` հենց այսօր կորոշվի, թե երբ հիվանդանոցից դուրս կգրվի Սոս Սարգսյանը: “Ամենայն հավանականությամբ, նա բուժումը կշարունակի տանը”,- ասել է բժիշկը: