
“Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին” նախաձեռնության հայտարարությունը
“Ողջունում ենք ԱԺ արտակոալիցիոն 4 խմբակցությունների՝ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիելու նախաձեռնությունը: Աժ պատգամավորներին կոչ ենք անում միանալ նախաձեռնությանը: Համարում ենք, որ այն բոլոր պատգամավորները, որոնք իրենց ստորագրությունը չեն դնի արտահերթ նստաշրջան հրավիրելու նախագծի տակ, նպաստած կլինեն Հարսնաքարի գործի կոծկմանը, Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական մանդատի եւ անձեռնմխելիության պահպանմանը:
Վաղը ԱԺ-ում ընթանալու է արտահերթ նստաշրջան հրավիրելու նախագծի ստորագրման գործընթացը, ուստի բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ժ. 13:00 մասնակցել ԱԺ-ի մոտ կայանալիք ակցիային:
Ձեր մասնակցությունը շատ կարևոր է”: