Ամերիկյան 26 նահանգի ավելի քան 1000 շրջան աղետի գոտի է հայտարարվել՝ ուժեղ երաշտի պատճառով։ Համապատասխան հաղորդագրությունը տարածել է ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը։ Այդպիսի մեծ տարածության վրա երաշտ ԱՄՆ-ի պատմության մեջ երբեւէ չի գրանցվել։
Այս տարվա առաջին կիսամյակում օդի միջին ջերմաստիճանը կազմել է 11.6 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, որը 2.4 աստիճանով բարձր է նորմայից։ Միեւնույն ժամանակ միջին ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել 28 նահանգների տարածքում։