Լուսանկարիչ Դանիել Գյունտերին հոգնեցրել էին ընտանեկան սովորական լուսանկարները, որոնցում բոլորը հիանալի տեսք ունեն, միանման ժպտում են, նստած են ոչ սովորական դիրքերով` գեղեցիկ ինտերիերի մեջտեղում:
Նա որոշել է, որ ժամանակն է` ներկայացնել ընտանեկան կյանքն` առանց «զարդերի»: Դ. Գյունտերին սոցցանցի իր էջում է տեղադրել մի քանի այդպիսի լուսանկարներ, որից հետո բազմաթիվ ծնողներ խնդրել են իրեն նրանց համար ևս անցկացնել նման ֆոտոսեսիա: