
«Օլիմպիակոս»-ի գլխավոր մարզիչ Վիտոր Պերեյրային դուր չի եկել Հայաստանի հավաքականի և հունական թիմի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի խաղը Հունաստանի գավաթի խաղարկության ժամանակ:
«Օլիմպիակոս»-ը 3:0 հաշվով առավելության էր հասել «Տիրնավոս»-ի նկատմամբ, իսկ Ղազարյանը խաղացել էր 72 րոպե: Հունական կայքերը գրում են, թե սպասվում է, որ Ղազարյանը վարձակալությամբ կտեղափոխվի այլ ակումբ:
Ընթացիկ մրցաշրջանում նա 6 հանդիպում է անցկացրել «Օլիմպիակոս»-ի կազմում: