Գյումրեցիներին քննիչները տեսագրություններով են ահաբեկում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է՝ գյումրեցիներին հրավիրում են ՀՀ քննչական կոմիտեի Գյումրիի բաժին եւ բացատրություններ պահանջում հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բողոքի ցույցին նրանց մասնակցության վերաբերյալ:

Քննչական բաժին հրավիրված գյումրեցիներց մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, «Ժողովուրդ»-ին պատմեց, որ քննիչները տեսագրություններ են միացնում, ցուցադրում դրվագները, որոնցում առկա են հրավիրված անձինք, եւ սկսում բացատրություններ պահանջել:

Արդյունքում՝ մարդիկ այլեւս վախենում եւ զգուշանում են հրապարակային խոսելուց ու բողոքի ակցիաներ կազմակերպելուց: Բախումներից հետո բոլորը փորձում էին հասկանալ՝ ովքեր եւ ինչու սկսեցին ագրեսիվանալ, որովհետեւ ակնհայտ էր, որ մարդիկ իրենց նկատմամբ կիրառված ուժին կպատասխանեն:

Թերեւս պատասխանն ակնհայտ է. բախումներն անհրաժեշտ էին՝ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելու հեռանկարով ահաբեկելու համար»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս