«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ Գորիսից ստացած տեղեկությունների, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրա օգնական Զարզանդը երեկ ծեծի են ենթարկել Գորիսի հիվանդանոցի նախկին տնտեսվարին, որը «ՀԺ»-ի հետ զրույցում խոսել էր Լիսկայի դեմ:
Նախկին տնտեսվար Վրեժ Հովսեփյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հերքել է տեղի ունեցածը, բայց նրա տրամադրությունն ու արտաբերած «ոչ»-երը այնպիսի տոնայնությամբ էին, որ ձայնագրությունը լսող յուրաքանչյուր ոք կկռահի, որ դեպքը իրականում տեղի է ունեցել:
Լիսկան և յուր օգնական Զարզանդը, ով անազատության մեջ էր հայտնվել Գորիսի քաղաքապետի թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո, սակայն կարճ ժամանակ անց ազատության մեջ հայտնվել, փաստորեն, շարունակում են գործել նույն ոճով: Այնինչ, երեկ Սյունիքի մարզպետարանից «ՀԺ»-ին գրություն են ուղարկել, թե մարզում տիրում է բարյացակամության մթնոլորտ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։