ՀՅԴ-ի ընդհանուր ժողովն` անհաշտ մթնոլորտում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մի քանի օրից տեղի կունենա Հայ հեղափոխական դաշնակցության ընդհանուր ժողովը, որը այս տարի կայանալու է Դիլիջանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախատեսված է եղել, որ ՀՅԴ-ի ընդհանուր ժողովը կամփոփվի հունվարի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում:

Իհարկե, ընդհանուր ժողովի նախապատրաստական գործընթացները մեկնակել են դեռևս 2014 թվականի դեկտեմբերի 25-ին, դրանք անցկացվում են փակ ռեժիմով: ՀՅԴ-ի ընդհանուր ժողովին մասնակցում են տարբեր երկրներում գործող բոլոր կառույցների ներկայացուցիչները:

Ըստ տեղեկությունների՝ քննարկումներն արդեն իսկ համերաշխ մթնոլորտում չեն անցնում: Հատկապես դրսի կառույցների ներկայացուցիչները դժգոհություններ ունեն ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վարած քաղաքականությունից:

Չի բացառվում նաև, որ Մարգարյանն այդ դժգոհությունների արդյունքում հրաժարվի ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի պաշտոնից: Այս օրերին ՀՅԴ Դիլիջանում գտնվող ղեկավար կազմի հետ հնարավոր չէ կապվել, բոլորի հեռախոսներն անջատված են»։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս