«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարեվերջին Ս. Հովսեփյանի գյխավորած ՀՀ քննչական կոմիտեն Երևանի ոսկերչական գործարանին պատվիրել է «անձը հաստատող քարտեր» և վճարել է դրա դիմաց ավելի քան 10 հազար դոլար՝ յուրաքանչյուրի քարտի գինը մոտ 14 դոլար:
Քարտի նկարագրությունում նշված է, որ այն պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից, ունի մոտ 5սմ տրամագիծ, և պարփակված է բնական կաշվի պատյանի մեջ: Մի խոսքով, շատ նման է ֆիլմերից հայտնի ԱՄՆ-ի «ֆեբեէռի ագենտների զնաչոկներին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։