
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում
ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ
արձակվել է 1300-ից ավելի կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Տեղեկացնում են ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից: