
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը(Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ դեսպան Անջեյ Կասպրշիկը (ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ) ամփոփել են հունիսի 10-13 տարածաշրջան կատարած այցը:
Համանախագահների հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ կողմերը վերահաստատել են իրենց վճռականությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում:
Համանախագահները կրկին մտահոգությունն են հայտնել սահմանում տեղի ունեցող միջադեպերի կապակցությամբ եւ կոչ են արել կողմերին քաղաքական կամք ցուցաբերել խաղաղության հասնելու համար՝ հարգելով 1994թ-ին կնքված հրադադարի պայմանագիրը:
Համնախագահները հայտարարության մեջ նշում են, որ կողմերից երաշխիք են ստացել Ստեփանակերտում օդանավակայանի բացման վերաբերյալ. քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ուժ կամ ուժ կիրառելու սպառնալիք չի լինի: