Հուլիսի 13-ին, ժամը 12.27-ին ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան Քարե լճից դեպի հարավային գագաթ ընկած հատվածում կայծակնահարված մարդ կա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական ջոկատը:
Ժամը 15.53-ին փրկարարներն անանցանելի ճանապահներով իջեցրել և Արագածոտնի մարզային ոստիկանության աշխատակիցներին են հանձնել “Արմենիա թրավել” ընկերության աշխատակից` 1957 թ. ծնված Արմենակ Միքայելյանի դին:
Տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։