Ստավրոպոլ երկրամասի Մինվոդի քաղաքի սրճարաններից մեկում հայերի մասնակցությամբ գրանցված ծեծկռտուքին մասնակցել է 5 հատուկ ջոկատային և շուրջ 25 տեղացի, հայտնում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով ծեծկռտուքի արդյունքում սպանված Դմիտրի Սիդորենկոյի ծառայակիցներին:
Ինչպես պատմել են վկաները, ծեծկռտուքը սկսվել է Գյումրիում ռուս զինվորականի կողմից հայերի 7 ընտանիքի անդամների սպանության մասին խոսակցություններից հետ:
Ծեծկռտուքին մասնակցած 23-ամյա Միխայիլ Գրիգորյանն ու Կարեն Թովմասյանն այժմ հետախուզման մեջ են գտնվում: Ծեծկռտուքը սկսած Ալեքսանդր Մարտիրոսյանը ձերբակալված է: Նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել կարգ ու կանոնը կոպիտ խախտելու փաստի առթիվ:
Հետաքննությունը շարունակվում է: