Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որից հետո գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն ամփոփիչ ասուլիս ունեցավ:
Նա նշեց, որ 2014թ. բռնագանձումների և վերականգնումների ծավալը կազմել է 37 մլրդ դրամ, հարուցվել է 480.075 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 123.228-ի դիմաց: Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 37.923.190.630 դրամ՝ նախորդ տարվա բռնագանձված և վերականգնված 20.079.203.874 դրամ գումարի դիմաց:
2012 հունվարից մինչև 2015թ. հունիսի 9-ը ընկած ժամանակահատվածում խախտում կատարածները վճարում են միայն մայր գումարը:
Խոսելով վերջին շրջանում վարչական ակտերի ոլորտում արված համաներումներից` նա նշեց, որ այն վարորդները, ովքեր ունեին վարչական տուգանք և ոչ պատշաճ ծանուցման հետևանքով ամիսներ շարունակ չէին վճարել տուգանքը, ազատվել են այդ գումարի վճարումից:
Միհրան Պողոսյանի խոսքով, անցնող տարվա բացթողումը ամռան ընթացքում չնչին գումարի պատճառով քաղաքացիների բանկային հաշիվների սառեցումն էր: «Այդ խնդիրն առաջացավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոչ համակցված լինելու պատճառով և այդ ամենի մեջ մեղավոր էին ԴԱՀԿ-ն և բանկերը, որոնք արագ չկարողացան կարգավորել խնդիրը»,- եզրափակեց Պողոսյանը: