Սահմանին իրավիճակը լարված է. բժիշկները պայքարում են վիրավորված շարքայինի կյանքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը քիչ առաջ հայտնել էր, որ հակառակարոդը շարունակելով սահմանային իրավիճակի ապակայունացնող գործողությունները, ՀՀ և ԼՂՀ ողջ սահմանի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների և հարձակումների մարտավարությունը:

Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան:

Armlur.am-ին հայտնի է դարձել, որ այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել Տավուշի մարզի Մովսես գյուղում: Գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, իսկ զոհված զինծառայողները` լեյտենանտը և շարքայինը, Մովսեսի բնակիչներ չեն: «Գյուղի ներսում մշտապես հանգիստ է լինում: Սահմանին է լարված վիճակ: Սահմանն էլ գյուղից 6 կմ հեռավորության վրա է գտնվում»,- նշեց համայնքի ղեկավարը:

Իսկ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը րոպեներ առաջ հայտնել է, որ իրադրությունը ՀՀ և ԼՂՀ սահմաններին լարված է, հակառակորդը կորուստներ է կրում, սակայն հաշվի չի նստում դրանց հետ: «Հայկական կողմի գործողությունները լինելու են ավելի անողոք ու դրանց հետևանքները արդեն ոչ մի սահմանափակումով հնարավոր չի լինելու թաքցնել»,- համացանցի իր էջում գրառել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հայտնել է նաև, որ Բերդի հոսպիտալում բժիշկները պայքարում են հակառակորդի հետ մարտում վիրավորված շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի կյանքը փրկելու համար:




Լրահոս