Ոսկե ծիրանի մրցանակակիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամփոփվել են “Ոսկե ծիրան” Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցութի արդյունքները: Լավագույն խաղարկային ֆիլմ անվանակարգում “Ոսկե ծիրան” մրցանակի է արժանացել Սերգեյ Լոզնիցայի (Գերմանիա/ Ռուսաստան/ Լատվիա/ Նիդեռլանդներ/ Բելառուս) “Մշուշում” ֆիլմը:
“Արծաթե ծիրան” մրցանակին արժանացել է ռեժիսորներ Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ(Լեհաստան) “Հեռվից սիրուն է երևում” ֆիլմը, իսկ ժյուրիի հատուկ մրցականին Լուիս Տորրես Լեյվայի (Լեհաստան) ֆիլմը:
Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում “Ոսկե ծիրան”-ի է արժանացել Էմադ Բուրնաթ, Գի Դավիդի,(Պաղեստին) “Հինգ կոտրված տեսախցիկ” ֆիլմը:
Այս անվանակարգում “Արծաթե ծիրան”-ին արժանացել է ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսեյ Վախրուշև,Տունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքրիկ քարի մասին ֆիլմը, իսկ ժյուրիի հատուկ կարծիքին արժանացել է Սալոմե Ջաշիի, (Վրաստան/Գերմանիա) “Բախմարո”ֆիլմը:
Լավագույն հայկական խաղարկային ֆիլմ անվանակարգում “Ոսկե ծիրան”-ի է արժանացել Նատալյա Բելյաուսկենեի “Եթե բոլորը” ֆիլմը:
Այս անվանակարգում “Արծաթե ծիրան” հատուկ մրցանակին արժանացել է Վալերի Մասադյան, (Ֆրանսիա)”Նանա” ֆիլմը:
Լավագույն հայկական վավերագրական ֆիլմ անվանակարգում մրցանակի է արժանացել  “Հայկական ռապսոդիա” ֆիլմը՝ ռեժիսորներ Կասիանա Տեր-Հարությունյան, Սեզար Կանանյան, Գարի Կանանյան (Բրազիլիա):
Կարճամետրաժ ֆիլմերի “Կորիզ” մրցույթում “Ոսկե ծիրան”-ի է արժանացել ռեժիսոր Էդուարդու Մուրուտո, (Բրազիլիա)”Երբ մեռնենք գիշերը” ֆիլմը, իսկ ժյուրիի հատուկ կարծիքի արժանացել է Միխայիլ Մեստեցկի (Ռուսաստան) “Պատահական միջադեպի աննշան մանրամասները” ֆիլմը:
FIPRESCI-ի մրցանակը շնորհվել է ռեժիսորներ Սանո Սինձյու, Եռլան Նուրմուհամբետով, (Ղազախստան/Ճապոնիա) “Գարնան առաջին անձրևները” ֆիլմին:
 
Էկումենիկ ժյուրիի մրցանակին արժանացել է Նատալյա Բելյաուսկենեի (Հայաստան) ,Եթե բոլորըե ֆիլմը, իսկ Էկումենիկ ժյուրիի հատուկ դիպլոմին՝ ռեժիսոր Օզջան Ալփերի, (Թուրքիա) ,Ապագան ձգվում է հավերժե ֆիլմը:
Հայաստանի Ազգային կինոակադեմիայի մրցանակը շնորհվել է ռեժիսոր Սյուզան Խարտալյան, (Շվեդիա) ,Տատիկին դաջվածքներըե ֆիլմին:
Բրիտանական խորհրդի մրցանակին արժանացել է ռեժ.` Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար Կանանյանի, Գարի Կանանյանի, (Բրազիլիա) ,Հայկական ռապսոդիաե ֆիլմը, իսկ Հայաստանի Ֆիլմարտադրողների միության մրցանակին՝`
Գորան Ռադովանովիչի (Սերբիա) ,Ֆիդելի հետ, ինչ Էլ որ լինիե ֆիլմը:
Տիգրան Ավետիքյանի (Ֆրանսիա) ,Վատ հայրըե ֆիլմն արժանացել է ,Հրանտ Մաթևոսյանե մրցանակին:
 




Լրահոս