«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է այսօր գրանցված սահմանային միջադեպերին, որոնց արդյունքում ԼՂՀ-Ադրբեջան և ՀՀ-Ադրբեջան շփման գոտիներում գրանցվել է միջադեպեր:
«Նորից զոհեր սահմանին…Արդեն պարզ է, որ Ադրբեջանը ոչ մի բան հաշվի չառնելով սրելու է իրավիճակը…Իրավիճակը սրվում է նաև Սիրիայում …Թուրքիան ամբողջովին խաղի մեջ է ու պատրաստ յուրաքանչյուր սադրանքի…Ուկրաինայում նույնպես իրավիճակը սրված է ու Ռուսաստանը կանգնած է բազմաթիվ մեծ խնդիրների առաջ: Ու այս պարագայում հարց է բարձացվում ռուսական բազան ու ռուս սահմանապահներին Հայաստանից հանելու …Իրենց ամբողջ զենքով, զորքով:
Ու դա այն դեպքում, որ Ռուսաստանում նույնպես արդեն քննարկումներ են գնում, որ բազան միգուցե՞ իսկապես հանել է պետք…Ու դա Հայաստանի քաոսային իրավիճակում, երբ պրակտիկորեն էֆֆեկտիվ իշխանություն որպես այդպիսին չկա, ոչ մի ասպարեզում…Ալտերնատիվ արտաքին անվտանգությունը ապահովելու համար չի երևում…Աշխարհը համարյա թե լուռ ու իներտ նայում է մեզ…»,-գրել է նա: