
Դատական ակտերի հարկադիր կատարման նոր աշխատողների՝ Ծիծեռնակաբերդում երդվելու որոշումն իմն է եղել: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այդ մասին նշեց ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Նշենք, որ Ծիծեռնակաբերդում երդվելու որոշումը բացասական կարծիքների էր արժանացել:
«Մեր խնդիրն այսօր ամեն մի նոր աշխատակցի փորձել հասցնել այն հայրենասիրական ջիղը, հայրենասեր լինելու միտումը, որն անհրաժեշտ է պետական պաշտոնյային: Մենք փորձում ենք հասցնել դրանք մեր աշխատողին: Դա իմ որոշումն էր` այնտեղ անցկացնել: Եթե բացասական կարծիքները չլիներ, ավելի կնպաստեր մեր աշխատակիցների աշխատանքին», – նշեց նա:
Մ. Պողոսյանն ընդգծեց, թե պետք չէր այս ամենը սարքել ինչ-որ մեծ խնդիր: Նա նշեց, թե բացառված չէ, որ հետագայում ևս նման որոշում կլինի: