![](https://armlur.am/wp-content/uploads/2015/01/pic_ec8b9f9b5ec6fa2b7616c8bf76bda54f1.jpg)
Մոսկվայի Կենտրոն ադմինիստրատիվ շրջանում կանխվել է «օրենքով գողերի»հավաքը, ասվում է ՌԴ ՆԳՆ պաշտոնական կայքում հայտնված հաղորդագրության մեջ, փոխանցում է lenta.ru-ն:
«Մոսկվայի կենտրոնում տեղակայված գրասենյակներից մեկում ձերբակալվել է 15 մարդ, նրանցից 5-ը քրեական-հանցավոր միջավայրի ներկայացուցիչ է, ովքեր հայտնի են «Ցիրկաչ», «Զաբավա», «Չուրիկ», «Վոսկրես» ու «Տեկո» մականուններով: Բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության բաժանմունքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կատարվում է հետաքննություն: